Օգոստոսի տաս… Երբեք չեմ մոռանա այդ օրը: Համոզված եմ, որ միակը չեմ, սակայն այն երջանիկ պահին, որին ես եմ արժանացել քչերն են արժանացել: Փակագծերը միանգամից չբացելու համար սկսեմ մի փոքր ավելի վաղ ժամանակից:
Նրանք էին եկել, մեկին ճանաչում էի արդեն մեկ տարի, իսկ մյուսի մասին բացի անունից ոչինչ չգիտեի: Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը` մի տարի ավել ճանաչելը ոչ մի առավելություն չտվեց, ավելի մտերիմ դարձա մյուսի հետ: Լավ, առաջ չանցնեմ, ուղղակի էմոցիաներս շատ ուժեղ են, միանգամից, բոլորը, չեմ կարողանում հերթականությամբ պատմել, իրոք իմ երջանիկ օրերից էին: Ընդամենը երեք օր… Ընդամենը երեք օր եմ անցկացրել նրանց հետ, բայց շատ եմ սիրում երկուսին էլ, իրոք շատ եմ կարոտում: Մի քանի օր առաջ ընկերուհուս հետ համերգի էի գնում, բայց մտքումս նրանք էին, այնքան կուզեի նրանք կողքիս լինեին այդ ժամանակ, նրանց հետ գնայի, բայց ոչինչ փոխել չի կարելի, մենք ապրում ենք տարբեր երկրներում: Ինչևիցե, հույզերն արտահայտելու ժամանակը չի…

Նա եկաաա~վ… Բեմ բարձրանալուն պես երջանկության արցունքները գլորվում էին աչքերիցս… Կարևոր չէ, որ մեզ բաժանում էին երկաթե ձողեր և երկու անդուր պահակներ, ես երջանիկ էի, նա իմ դիմաց երգում էր իր անմահական ձայնով, խոսում էր հայերենով… Ես արարքներիս համար պատասխանատու չէի, երգում էի իր հետ միասին… Մեկ էլ հանկարծ… Հանկարծ նկատեցի, որ նա աչքի ծայրով ինձ է նայում, աշխարհով մեկ եղա… Հիմա շատերը կմտածեն,- “ Հա հա հա, երազի, նա չի կարող քեզ նայել, հիվանդ երևակայությունդ մի աշխատացրու ”,- բայց ի պատասխան նրանց կհնչի կարճ և կոնկրետ պատասխան,- “ Завидуйте молча ”: Այո, նա ինձ չի ճանաչում, չէր էլ մտածում, որ իր մի հայացքը իմ քունը կխախտի: Պատմեցի դա ընկերներիցս մեկին, ասաց.
- Զառ, դու սիրահարված ես : D :
Դա կատակ էր իհարկե, բայց այդ պահը միշտ կմնա իմ հիշողության մեջ…
inch hamerger eeeeee,,,exel em
Համաձայն եմ, Նարեկ ջան:
Արտակարգ համերգ էր, ու ի դեպ, մինչև եկավ քիչ էր մնում մարդիկ իրար թշնամի դառնային դիացը չկանգնելու պատճառով ...
Բայց դե ես այն հաջողակներից եմ, ովքեր լսում էին նրան երկու մետր հեռավորությունից :))
հրաշք համերգ էր.հետևաբար հրաշք գրառում մերսի Զառս,հիշեցի էտ օրը ու լացս եկավ ...էլի եմ ուզուուուուուուուուուուուուուուուուում...
Դե հա Քիս ջան... Էդ օրը երազանք էր շատերի համար
Բայց դե Քիս, ես մենակ էդ չեմ ուզում, գիտես ինչքանեմ երեխեքին կարոտել...