Պահպանեք բնությունը, ախր դրանով ինքներդ Ձեզ եք լավություն անում...

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating









    § Ասա՝ ով է ընկերդ, կասեմ՝ ով ես դու¦: 



    Հայտնի արտահայտություն է, չէ՞: Բայց կուզեի մի փոքր փոխել այն.«Ասա՝ ինչ միջավայրում ես ապրում, և ես կասեմ, թե ով ես դու»:
    Հաճախ մեր երկրի սահմաններից դուրս մեզ «թափթփված» ես անվանում, ասում են՝ ալարում ենք հասնել աղբարկղին, չենք մտահոգվում մեր բնությանը վերաբերով հարցերով ու օգուտ տալու փոխարեն նույնիսկ ավելի շատ ենք վնասում: Բյուջեում որոշ քանակությամբ գումար ավելանալու դեպքում շենքեր են կառուցում, ու պարզ չէ՝ ում համար: Ամեն քայլափոխին կարելի է տեսնել անտուն մարդկանց:
     Բայց դա էլ մի կողմ դնելով պետք է անրադառնալ այլ խնդրի. այդ շենքերը կառուցում են ծառերը հատելուց հետո: Բացի ծառերը կտրելը ջրազրկում են գետինը՝ շինությունը ամուր դարձնելու նպատակով, ինչի արդյունքում տուժում են բույսերը: Ի դեպ, եթե այսչափ անխնա վերաբերվենք ջրին, ապա երկու հարյուր տարի հետո Երկիր մոլորակի վրա խմելու ջուր չի մնա: Ի վերջո, պետք է խնայել այն, ինչ ունենք, և փնթփնթալու փոխարեն յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում պետք է օգտակար լինի մեր մոլորակին:

    Leave a Reply