Սերժ Թանկյանն ամուսնանում է

    Author: Զառա Թորգոմյան Genre:
    Rating


    Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի նախկին մենակատար հայազգի Սերժ Թանկյանն ամուսնանում է։ Հայտնի երգչի ապագա կինը` Անժելա Մադաթյանը, ծնունդով Վանաձորից է:
    «PanArmenian.net»-ը տեղեկացնում է, որ հարսանեկան արարողության համար Թանկյանը ագարակ է վարձել Լոս Անջելեսից 10 մղոն հեռավորության վրա: Դա փակ արարողություն է լինելու, և հյուրերին չի թույլատրվելու տեսագրել ու լուսանկարել:
    Հարսանիքի ժամանակ ելույթ կունենան Թանկյանի ընկերները` ջազ-երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և ստեղնահար Վարդան Հովսեփյանը տեղեկացնում է 7or.am կայքը:

    Leave a Reply