Կարոտում եմ…

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating




    - Կարոտում եմ…
    -Ու՞մ:
    - Գիտես, եթե ասեմ կծիծաղես, կասես, որ խենթ եմ, բայց ինչ արած… Կարոտում եմ...
    - Խոստանում եմ չծիծաղել, լսել մինչև վերջ ու լուրջ վերաբերվել բառերիդ:
    - Գիտե՞ս՝ ինչու եմ քեզ ասում։ Հավատում եմ քեզ: Մմ… Հավատալ… Այնքան է օտարացել այդ բառը ինձ համար: Հավատալ…
    - Դե, դե… Ասա ինձ: Ասա, թե ում ես կարոտել, միգուցե կարողանանք միասին գտնել հարցի լուծումը: Դու հո գիտես, որ քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ:
    -Լավ… Ասում եմ… Միայն թե լսիր ինչ կասեմ քեզ հիմա: Չէ, վերջում կասեմ… Իսկ հիմա լսիր…
     ԳիտեսԱյնքան եմ մտածել այս թեմայով, բայց արդյոք արժե մտածել այն մասին, ինչ արդեն չկա, եղել է, չկա ու չի էլ լինելու: Մարմնովս սարսուռ է անցնում, երբ մտածում եմ այդ մասին: ՆԱ ապրում էր պահով:
    ՆԱ սիրում էր աշխարհը:
    ՆԱ սիրում էր շրջապատը:
    ՆԱ սիրում էր այն, ինչն իրեն ցավ չէր պատճառում:
    Հիմա ես նույնպես սիրում եմ ՆՐԱՆ, ՆՐԱՆ, ով նայում էր կյանքին վարդագույն ակնոցով, ՆՐԱՆ, ով սիրում էր լոկ իր ունեցածը, ՆՐԱՆ, ում աչքը մշատապես ուրիշի ունեցվածքի վրա չէրՆԱ նույնիսք չէր էլ մտածում դրա մասին, ՆՐԱՆ դա ուղղակի չէր հետաքրքրում: Բոլորին նայում էր իր խոշոր կապուտակ աչքերով այնքան անմեղ, որ նույնիսկ չէիր կարող քեզ իրավունք վերապահել նեղացնել նրան: ՆԱ կսիրեր քեզ, եթե անգամ լավության ետևում թաքնված լիներ չարը: ՆԱ կտեսներ միայն այն մակերեսայինը, տեսնում են բոլորը, կողքից ամեն ինչ այնքա~ն բարի է թվումՆԱ կարծես ամեն ինչին կողքից էր  հետևումՎայելում էր մարդկանց հայացքները, չէր էլ մտածում, որ բարի ժպիտների տակ կարող է թաքնված լինել բազմապիսի ու բազմաոճ նախանձ: ”

    -Կներես, որ ընդհատեցի… Անկեղծ ասած չեմ հասկանում քեզ: Արդյո՞ք նա այդքան թանկ էր քեզ համար:
    -Այո, թանկ էր… Չնայած… Չէ, ուղղակի ափսոս էր:
    ՆԱ քո համար այնքան օտար է: Դու նրան չես հանդիպել երբևէ, բայց… Գիտես, ես էլ չեմ հանդիպել… Չնայած, որ ժամանակ առ ժամանակ փորձում եմ խոսել հետը… Բայց նա էլ չկա… Չէ, չի կորել, ոչ էլ մահացել, պարզապես չարը փակել է նրա բոլոր ուղիները: Կուզեի՝ ՆԱ ինձ հետ լիներ, բայց... ավաղ… ԵՂԵԼ ԵՄ, ԲԱՅՑ ԷԼ ՉԵՄ ԼԻՆԻ…

    Կարոտել եմ իմ երկրորդ ԵՍ-ին… Կարոտել եմ այն երեխային, որ բարությամբ էր լցնում աշխարհը… Ու ի՞նչ եղավ նրա հետ: Նա ուղղակի ճնշվեց կյանքի ծանրության տակ ու... Էլ չկա, չկա իմ փոքր ԵՍ-ը, որ ամեն վատին արձագանքում էր՝ չարը պատժվում է:

    Ու՞ր է այդ չարը պատժողը… Գտե՛ք նրան… Ես պետք է նրանից պահանջեմ վերադարձնել իմ փոքր ԵՍ-ին…  

    Leave a Reply