Կյանքում ամեն ինչ այնքան վատ չի, որքան կարող է թվալ…

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating


    P.S. Մեկ տարի առաջ գրաված նյութ J
    pour Դաթո Աբուլաձե…





    Կյանքում ամեն ինչ այնքան վատ չի, որքան կարող է թվալ…
    Ընկերներիցս մեկը միշտ ասում էր՝  կյանքը հիասքանչ ա: Մի օր էլ ասաց.
    -Գիտես, գրվածք էի կարդում, քեզ հիշեցի…
    Հետաքրքրությունից պայթում էի արդեն, ասաց . <<Եթե կյանքը քեզ տալիս է հարյուր պատճառ տխրելու համար, ցույց տուր կյանքին, որ դու ունես հազար պատճառ ուրախանալու համար … >>
    Այդ գիշեր աչքս չեմ փակել… Մտածում էի… Արդյունքում համոզվեցի, որ ճիշտ էր… Ու իրոք, այնքան պատճառներ ունեմ ժպտալու համար… Աննշան դեպքերից տխրելը երևի տարիքից է, բնական, բայց ամեն անգամ հենց ուզում եմ տխրել հիշում եմ այդ խոսքերը…
    Հա, իմիջայլոց… ասում եմ ԸՆԿԵՐ, ու մեկի փոխարեն երկու անգամ էլ կրկնում … “Ընկերներ” շա՜տ եմ ունեցել, բայց կեսին արդեն չեմ էլ հիշում, ու հույս էլ չունեմ, որ իրենք ինձ կհիշեն… Ու եթե չեն հիշում էլ ի՞նչ ընկեր: Ո՞նց կարող եմ նրանց ընկեր անվանել: Էդ ուղղակի ժամանակավոր շփում էր, հա, ժամանակավոր… Հիմա շատերը երկու բառ խոսում են, հարցնես՝ ով էր, կասի՝ ընկերներիցս է:
    “ Իսկական ընկեր ”… Այն հասկացողությունը, որի բուն իմաստը արդեն կորել է… Հիմա մարդիկ “ընկերներ” են համացանցում, ընկերներ բակում, դպրոցում, բայց քչերն են ռեալ մտահոգված,  ընկերության իրական դերն ու նշանակությունը նրանում չի, որ ստատուս ես գրում՝ Երեխեք, վատ եմ ,ու հինգ րոպե հետո ստատուսի տակ հիսուն մեկնաբանություն է գրված լինում, չէ, ամենևին դրանում չի կայանում ընկերությունը, դա ուղղակի ցուցադրություն է, անմտություն, որով հիմա քչերը չեն, որ զբաղվում են… Ես էլ հրեշտակ չեմ, բայց այնուամենայնիվ այդ փաստը ծիծաղելի է…
    Լավ, ինչևիցե…
    <<Ընկեր>> հասկացությունից էի խոսում… Ինչպես պապաս ա ասում. “ Ընկերներ կարող են լինել հինգ-վեց մարդ, դա լավագույն դեպքում, իսկ մնացած մարդիկ ուղղակի ծանոթներ են ”… Ինքը հաստատ ինձնից լավ գիտի, դեռ փոքր եմ, բայց արդեն որոշ չափով կարողանում եմ արտահայտվել ընկերության մասին… Չգիտեմ, արդյոք այն մարդիկ, ում ընկեր եմ համարում ինձ չեն դավաճանի, ու մինչև անգամ մահ իրենց հասցեին իմ շուրթերից կլսվի << ընկեր >> բառը, բայց իրոք երջանիկ եմ, որ իմ կողքին են…
    Կյանքի յուրաքանչյուր փուլում ընկերական շրջապատը փոխվում է, ոմանցից հիասթափվում ես կյանքի որոշ դասերին ծանոթանալով, իսկ ոմանց հետ էլ կապը խզվում է հեռավորության պատճառով, բայց մի քանի օր առաջ…
    Մի քանի օր է անցել, ինչ հասկացա, որ այն մարդիկ, ում ընկեր էի համարում, ու ինչ ինչ պատճառներով կապը խզվել էր  նորից << վերադարձան >>… Հասկանալով ժպտում էի… Ուղղակի ժպտում, քանի որ հասկացել էի, որ, այո, հնարավոր է ես էի մեղավոր, որ կապը խզվել էր, բայց, ինչևիցե, այդ մարդիկ նորից հայտվել էին իմ ներկայում, ու, ինչ գիտեմ ինչ կլինի ապագայում, հնարավոր է նորից նույն պատմությունը, բայց չեմ կարող հերքել, որ ընկերներս կշարժվեն ինձ հետ դեպի պայծառ ապագա…
    Այսքան խոսացի ընկերության մասին, բայց ինքս էլ չհասկացա ինչից բացվեց այս թեման… Փորձեցի հարցիս պատասխանը գտնել շարադրանքիս սկզբում… Դաատ, հենց քեզնից… Չգիտեմ ինչ կլինի հետո, հնարավոր է մեկնես երկրից ուսումդ ավարտելուց հետո, այն կապը չլինի, ոնց հիմա, բայց ինձ համար կարևորն այն է, որ հիմա դու կաս… Ամեն հարցում նենց լուծում ես գտնում, որ նույնիսկ չէի էլ մտածում այդ ուղղությամբ…

    Истинной дружбой могут быть связаны только те люди, которые умеют прощать друг другу мелкие недостатки…
    Ոչ ես եմ անթերի, ոչ դու, բայց այսքան ժամանակ մեզ մի բառ է կապել .<< Ընկերություն >>…

    Leave a Reply