Ապրում ես ապրելու, թե

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating






    Մի պահ մտածեք
     այդ ուղղությամբ… Ինձ ժամանակ առ ժամանակ թվում է, թե մարդիկ ապրում են ուտելու համար:
    Տեսնում եմ մի խումբ տղաների, ովքեր գելխեղդների նման սպասում են երբ կբացվի դուռը, որ նրանք կարողանան դուրս վազել դեպի խանութ: Հենց լսվում է դռան ցածր ճռռոց նրանք նայում են դեպի ճանապարհը որպես գայլ, որ պատրաստվում է հարձակվել եղնիկի վրա: Շատ կարճ ժամանակ անց նրանք  ներս են մտնում մի քանի հոթ-դոգ ձեռքներին ու կարծոս կուլ են տալիս դրանք: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես երկար տարիներ սպասում էին այդ վայրկյանին: Պոկռտելով կծում են ու ագահաբար ծամում, ավելի ճիշտ առանց ծամելու կուլ են տալիս: Այդ պահին եթե փորձեմ որևէ պատրվակով մոտենալ նրանց ու մի բան խնդրել երևիթե կլսեմ դժվար հասկացվող. << Ըըը, հետո կասեմ, սպասիր… >>,- բառերը: 

    Leave a Reply