Մի փոքր հին գրառում, բայց այնքաա~ն պայծառ հիշողություններ...

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating












    Օգոստոսի տաս… Երբեք չեմ մոռանա այդ օրը: Համոզված եմ, որ միակը չեմ, սակայն այն երջանիկ պահին, որին ես եմ արժանացել քչերն են արժանացել: Փակագծերը միանգամից չբացելու համար սկսեմ մի փոքր ավելի վաղ ժամանակից: 


    Նրանք էին եկել, մեկին ճանաչում էի արդեն մեկ տարի, իսկ մյուսի մասին բացի անունից ոչինչ չգիտեի: Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը` մի տարի ավել ճանաչելը ոչ մի առավելություն չտվեց, ավելի մտերիմ դարձա մյուսի հետ: Լավ, առաջ չանցնեմ, ուղղակի էմոցիաներս շատ ուժեղ են, միանգամից, բոլորը, չեմ կարողանում հերթականությամբ պատմել, իրոք իմ երջանիկ օրերից էին: Ընդամենը երեք օր… Ընդամենը երեք օր եմ անցկացրել նրանց հետ, բայց շատ եմ սիրում երկուսին էլ, իրոք շատ եմ կարոտում: Մի քանի օր առաջ ընկերուհուս հետ համերգի էի գնում, բայց մտքումս նրանք էին, այնքան կուզեի նրանք կողքիս լինեին այդ ժամանակ, նրանց հետ գնայի, բայց ոչինչ փոխել չի կարելի, մենք ապրում ենք տարբեր երկրներում: Ինչևիցե, հույզերն արտահայտելու ժամանակը չի… 
    Անցնեմ օգոստոսի տասին: Եկել էր այն մարդը ում համար գժվում եմ… Այդ արտահայտությունը չեմ սիրում, շատ “ ռաբիս ” արտահայտություն է, բայց իրոք ուրիշ բառ չեմ կարողանում գտնել, ուրիշ ձևով չեմ կարողանում արտահայտել իմ սերը նրա հանդեպ, ես ‘աննոՐմալ” ֆանատ չեմ, որ ինձ վնասեմ երբ իմանամ ամուսնացել է կամ երեխա ունեցավ կամ էլ թե չէ հենց իմանամ մեկին գրկել նկարվել է: Չէ, ես ցուցադրվելեւ համար չեմ սիրում նրան: Սիրում եմ ինձ համար, սիրում եմ նրա երգերը: Մամաս անընդհատ կրկնում է,- “ Այ բալիկս, ավելի լավ է կլասսիկա լսիր, այդ երգերը ժամանակավոր կյանք ունեն, իսկ կլասսիկան անմահ է ”: Հա հասկանում ու ընդունում եմ, բայց եթե մայրիկիս համար լավագույնները Չայկովսկին ու Բեթհովենն են իրենց “ Թիվ մեկ դաշնամուրային կոնցերտով ” և “ Լուսնի սոնատով ”, ապա ինձ համար լավագույնը նա է իր “ Վանկախաղերով ” ու “ Սահմաններով ”: Շատ չշեղվեմ թեմայից, պատմում էի անմոռանալի օրվանս մասին: Այդ օրը նրանց հետ էի, այնքան էլ չէին սիրում իմ “ կուռքին ”, բայց իմ համար մնացին ու մինչև վերջ լսեցին: Շատ սպասեցինք նրա բեմ բարձրանալուն, իհարկե համբերատար չէի սպասում, բնական է, բայց ինչ արած…
    Նա եկաաա~վ… Բեմ բարձրանալուն պես երջանկության արցունքները գլորվում էին աչքերիցս… Կարևոր չէ, որ մեզ բաժանում էին երկաթե ձողեր և երկու անդուր պահակներ, ես երջանիկ էի, նա իմ դիմաց երգում էր իր անմահական ձայնով, խոսում էր հայերենով… Ես արարքներիս համար պատասխանատու չէի, երգում էի իր հետ միասին… Մեկ էլ հանկարծ… Հանկարծ նկատեցի, որ նա աչքի ծայրով ինձ է նայում, աշխարհով մեկ եղա… Հիմա շատերը կմտածեն,- “ Հա հա հա, երազի, նա չի կարող քեզ նայել, հիվանդ երևակայությունդ մի աշխատացրու ”,- բայց ի պատասխան նրանց կհնչի կարճ և կոնկրետ պատասխան,- “ Завидуйте молча ”: Այո, նա ինձ չի ճանաչում, չէր էլ մտածում, որ իր մի հայացքը իմ քունը կխախտի: Պատմեցի դա ընկերներիցս մեկին, ասաց.
    - Զառ, դու սիրահարված ես : D :
    Դա կատակ էր իհարկե, բայց այդ պահը միշտ կմնա իմ հիշողության մեջ… 

    4 Responses so far.

    1. Narek says:

      inch hamerger eeeeee,,,exel em

    2. Համաձայն եմ, Նարեկ ջան:
      Արտակարգ համերգ էր, ու ի դեպ, մինչև եկավ քիչ էր մնում մարդիկ իրար թշնամի դառնային դիացը չկանգնելու պատճառով ...
      Բայց դե ես այն հաջողակներից եմ, ովքեր լսում էին նրան երկու մետր հեռավորությունից :))

    3. Анонимный says:

      հրաշք համերգ էր.հետևաբար հրաշք գրառում մերսի Զառս,հիշեցի էտ օրը ու լացս եկավ ...էլի եմ ուզուուուուուուուուուուուուուուուուում...

    4. Դե հա Քիս ջան... Էդ օրը երազանք էր շատերի համար
      Բայց դե Քիս, ես մենակ էդ չեմ ուզում, գիտես ինչքանեմ երեխեքին կարոտել...

    Leave a Reply