Եթե արցունքը խոսել իմանար...

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating

    -Սիրում եմ քեզ,- լսվեց մի նուրբ ձայն, որի խորքում թաքնված էր մի փունջ աղաչանք ու մի քիչ անտարբերություն:
    -Գիտես, քեզ էլ չեմ հավատում:
    -Հոգնել եմ քեզ ասելուց, իսկ դու միայն անվստահությամբ ես պատասխանում: Երազանքներս աճուրդի եմ հանել, վազում եմ մետաղաթելի վրայով, գնում եմ հոսանքի ուղղությանը հակառակ, հակառակ այն ամենին ինչին հավատում էի: Մոտենում եմ վերջակետին՝ փորձելով չընկնել: Կորել եմ մթության մեջ, անհետանում եմ, բայց գիտե՞ս՝ զարմանալին ինչն է… Անհետանում եմ՝ քո անունը գոռալով: Դու հետևում ես իմ մտքերը, իսկ ես դրան հակառակ փորձում փրկել դրանք: Վառում եմ կամուրջները, գնում եմ դեպի անվերադարձելին: Թող ինձ խենթ անվանեն, նրանք ուղղակի չգիտեն, թե ինչ եմ զգում ես: Ուզում էի թաղել վատ մտքերը, հուսալով, որ սերը կկապի մեզ: Գիտես, կարծում էի, թե կսլանաս դեպի ինձ հանելու համար իմ երևակայությունից:
    -Ինչու
     ես ինձ այդքանը ասում:
    -Ես չեմ ասում, եթե արցունքը խոսել իմանար, նա կխոսեր իմ փոխարեն ասելով նույն խոսքերը:

    Leave a Reply