Իսկ այս օրը կմնա անցյալում կամ բացիր աչքերդ

    Author: Զառա Թորգոմյան Genre:
    Rating

    - Բացիր աչքերդ...
    - Հա, հիմա...


    Բացիր աչքերդ, բացիր հոգիդ, որ այդքան երանգներ է միախառնում խոսքերիդ մեջ: Իսկ այս օրը կմնա անցյալում... Անցյալ, որ բացեց դուռ... Դուռ, որ օգնեց հասկանալ... Ջարդել բանալիները, որ այսքան ժամանակ իրենց մասին հիշել չէին տալիս:
    Թիվ... Չէ՞ որ այդ թիվը մոտեցրեց մեզ...
    Մի թիվ... մի հարց... մի անսպասելի պատասխան ու դու այդչափ հեռվից մոտեցար ու լսվեց անսովոր նախադասություն.
    - Չէ, մենակ դու այդպիսին չես...


    Բացիր աչքերդ... Բացիր, որ կարդամ շարունակությունը, շարունակությունը այն պատմության, որ բումերանգի նման հետ է բերում եղածը, ստիպելով կրկին հիշել:


    - Մենակ ես...
    - Մենակ եմ...


    Բայց չէ, մենակ չեմ: Իսկ իմ մտքերը...
    Մենակ չեմ, ամենևին...
    Նրանք ինձ հետ են ուր էլ լինեմ: Նրանք ինձ հետ էին, իսկ այս անգամ նույնիսկ քեզ հետ: Եկել էին, որ կապեին: Եկել էին ցույց տալու համար, որ կան ու ունակ են փոխելու, տաքացնելու սառույցի ջրացած սառնությունը, որ միգուցե մեզ չէր խանգարում:
    Տարբեր մտքեր, ժամեր, միլիոնավոր բառեր... Բառեր, որ սպանում էին ժամանակի զգացումը:


    - Դե... բացիր աչքերդ...
    -Հա, հա... դու աչքի բժիշկ ես գիտես չէ...


    Չէ, բժիշկ չեմ... Ուղղակի աչքերը... ինքդ էլ գիտես, որ մատնում են հոգում կատարվածը:


    Բացիր աչքերդ... Թող հասկանամ քեզ...

    5 Responses so far.

    1. Анонимный says:

      Անկեղծ , պարզ , համով ու բարի ~
      սպրես Զառ <3

    2. Մաար, էս ես չեմ խոսում:
      Էս իմ հոգին ու սիրտն ա խոսում, որ էդ պահին չէի կարողանում կառավարել :))
      mercii ))

    3. Narek says:

      Zar es im spasumnernein

    4. Իրոք, Նար????
      Գիտեմ, որ սիրում ես, երբ էս տիպի նյութ եմ գրում, բայց չէի մտածում, որ հենց սա կլինի քո սպասման նպատակ կամ արդյունք,ոնց ասեմ չգիտեմ ...
      շաա~տ շնորհակալ եմ համենայն դեպս :)

    5. Анонимный says:

      voncvor im kyanq@ lini iroqq ,mi espisi grvacqel es unem Աստված թող օրհնի սերն իմ անիծված, մաքրի աչքերս արցունքից թաց, լինեմ քո կողքին, լինեմ քեզ ընկեր, ես սիրում եմ քեզ անիծված իմ սեր: Ինչպես հասկացնեմ սրտիս որ լռի, որ քեզ տեսնելիս տեղից չթռչի, այն չի հասկանում որ միայն ընկեր ես, որ էլ սեր չկա, դու անտարբեր ես.apsos vor mardik chen haskanum indz apsooss.......

    Leave a Reply