Իսկ այս սերը չէր ապրի և մինչև առավոտ կամ սիրում եմ բազմակետերդ…

    Author: Զառա Թորգոմյան Genre:
    Rating

    Սիրում եմ…
    Սիրում եմ բառերդ, տառերդ ու բազմակետերդ…
    Սիրում եմ հայացքդ, որ խոսում է մինչև քո` բառեր արտահայտելը…
    Բայց այս սերը չէր ապրի նույնիսկ մինչև առավոտ…
    Մտքերը խառնվում են, զգացմունքները ծաղկում, իսկ առավոտյան…
    Նրանք չեն էլ եղել…
    Չեն եղել, որովհետև չես եղել դու…
    Իրական ԴՈՒ…
    Իսկ ի՞նչ հայացք…
    Հայացք, որ պատկերեցի թղթի վրա, որին երբեք մատիտ չի դիպչել…
    Իսկ ուր են այն բոլոր պատկերները, որ քեզ են հիշեցնում…
    Չէ, չեմ փնտրելու, դրա կարիքը չկա, դրանք ինձ հետ են…
    Թաքցրել եմ…
    Այնքան խորը, որ ես էլ չեմ կարողանում հասնել…
    Բայց մեկ է…
    Սիրում եմ բազմակետերդ…
    Դրանք կարծես երկարացնում են, այն, ինչ չկա…
    Երևակայական երկարություն…
    Երևակայական սանտիմետրեր, որ դու ես գծում…
    Չկաս դու, չկա հայացքդ…
    Կան բազամկետերդ, որ ստիպում են ապրել մինչ հայացքիդ հասնելը…

    4 Responses so far.

    1. Մտածեցի ինչ գրեմ, որ Նարեկին դուր գա :)
      merci :)

    2. Զարմանալի է...
      Անկեղծ ասած այս գրառումս չէի պատրաստվում փոստել, բայց արի ու տես, որ արձագանքներ կան ու փաստում են, որ իզուր չի, որ առկա է գրառումը :)

    Leave a Reply