Երբ դու դիպչում ես ինձ, ես դա զգում եմ

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating





    Արև, թարմ օդ, մի քանի ավտոմեքենա, որ սլանում են դեպի ինձ, անծանոթ ճանապարհներ, ծաղիկներ, որ գունավորում են ճանապարհի եզրերը, ու ես` կանաչաչյա աղջնակս, որ երկար տարիներ չէի եղել Լոնդոնում: Քայլում եմ անծանոթ փողոցներով, կարծես յոթ անմոռանալի մանկական տարիներ այնտեղ չեմ անցկացրել: Ամեն ինչ շատ է փոխվել, չնայած, որ պահպանվել են գույերը ու չի կորել երբեմնի հաճույքը, որ զգում էի այնտեղ խաղալիս: Հիմա արդեն մեծ եմ, ինձ այստեղ դժվար թե ճանաչեն: Տեսնում եմ նոր խանութներ, որոնք լցված են թանկարժեք իրերով ու ճոխ զգեստներով: Դրանց դիմաց դրված են աղբարկղեր, որոնք ամեն օր դատարկվում են, չնայած որ չեն էլ հասցնում կեղտոտվել:
    Երբ փոքր էի վազվզում էի փողոցներով, նայում ծառերի կողքերը տնկած ծաղիկներին, ուսումնասիրում նոր տնկած շիվերը: Ամեն ինչ անցնում էր գունավոր, կենսախինդ մանկությունը արթնացնում էր անցորդների ժպիտները: Ես երջանիկ էի, բայց մի օր այդ երջանկությունը զարմանքի ու սպասումների հետ միասին կրկնապատկվեց:
    Սովորականի նման կերակրում էի թռչուններին, երբ նկատեցի մի տուփ` ճղված ու անփութորեն փակված: Մանկական հետաքրքրությունից ելնելով առանց մի պահ մտածելու վազեցի դեպի տուփը: Վերցրեցի այն, կարծես այդ պահին վախենում էի, որ ինչ-որ մեկը կվերցնի այն ինձնից ու չի վերադարձնի: Վերցրեցի ու վազեցի դեպի տուն: Ամբողջ ճանապարհին տուփը ինձ ջերմություն էր հաղորդում, կարծես ձեռքիս լիներ շոկոլադե պաղպաղակ, որ արևի տաք շողերից հալվում ու թափվում է ձեռքերիս: Անդեն տուն էի հասնում, երբ լսեցի իմ շան` Լեյդիի հաչոցը, որ թափառական շուն էր, բայց տեղ էր գտել մեր ընտանիքում: Մտովի զայրացա նրա վրա. “Հե~յ, Լեյդի, լռիր քանի դեռ մայրիկը դուրս չի եկել”: Մտա տուն լսելով
    §ավանդական¦ երաժշտության ձայները: Մեր տանը միշտ երաժշտություն էր հնչում: Հայրիկս ասում էր, թե. “Առանց երաժշտության կյանքը կլիներ սխալ”: Ու նախապատվությունը տալի էր ոչ թե հեռուստացույց դիտելուն, այլ երաժշտությանը: Բարձրացա իմ սենյակ ոլորապտույտ աստիճանով, որի մի կողմը նայելիս կարող էիր տեսնել համարյա բոլոր հայտնի հանճարեղ նկարիչների նկարները: Դուռը բանալիով փակեցի, որ ոչ ոք չանհանգստացնի ինձ ու չխանգարի վայելել իմ §ձեռքբերումը¦: Անցա շատ սպասված գործի` տուփը բացելուն: Բացեցի տուփը… Հրա~շք… Տուփից ինձ էր նայում կապտավուն ճակատով, դեղնականաչավուն մեջքով, սև կրծով, փոքրիկ կտուցիկով երաշտահավը: Բազմիցս լսել էի այդ թռչունի մասին. նրանք առաջիններից մեկն են, որ գարնանը սկսում են երգել, ինչի համար էլ ասում են, որ երաշտահավի երգը իր հետ գարուն է բերում:  Իմ նուրբ ու գեղեցի~կ թռչնակ…
    Այդ օրվանից մենք լավագույն ընկերներն էինք: Նրան ամեն օր պտուղներ իր բերում: Շարժուն թռչնակ էր, որ անընդհատ անցնում էր ճյուղից-ճյուղ, կախվելով մեկ կամ երկու որքերով: Հաճախ մեջքի վրա կախվում էր բարակ շիվերից: Ծառի բնով վեր բարձրանալիս հենվում էր պոչի վրա ու թևերով արագ թափահարում: Հայրիկս պատմում էր, որ նրանք ամենակեր են,  բայց քանի որ սննդի մեջ օգտագործվող միջատների մեծ մասը վնասատու տեսակներ են, ինչպիսիք են մետաքսագործերը, լվիճները, տերևակներները, երկարակնճիթները` նրանք արագ են ոչնչանում:
    Երբ ձեռքով դիպչում էի նրան, նայում էր դեմքիս ու ցածր, բայց հաճելի ձայնով կարծես փորձում ասել.
    - Երբ դու դիպչում ես ինձ, ես դա զգում եմ…
    Երազում էի այն օրվա մասին, երբ կտեսնեմ իր բնի մեջից ինձ նայող նույնչափ գեղեցիկ թռչունների: Գիտակցում էի, որ նրան իր ընտանիքը կազմելու համար իր բույնն է հարկավոր, դրա համար փորձեցի ինքս պատրաստել այն փոստարկղի մեջ:
    Անցավ մի քանի օր, օրը դարձավ ամիս… Եվ ահա… Կարելի էր եզրակացնել, որ նրանք շուտով լույս աշխարհ կգան: Թռչնակիս մի քանի օր է, ինչ չէի տեսնում, ժամանակ առ ժամանակ երևում էր իր ցույգը, որ ամեն օր նրան սնունդ էր բերում: Մի քանի օր անց երկու հրաշքները կրկնապատկվեցին… Բայց արդեն իմ` Լոնդոնը լքելու ժամանակն էր…

    Leave a Reply