Պահպանենք առողջ միջավայրում ապրելու ՄԵՐ իրավունքը ( Երթ հյուսիսային պողոտայում ծխելու դեմ)

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating




    Ապրիլի  10-ին Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի աշակերտական խորհուրդը, աշակերտների ու <<Save the Children>> կազմակերպության հետ համատեղ անցկացրին երթ, որի ցանկալի արդյունքին հասնելու խնդիրն հետևյալն էր. << Պահպանենք առողջ միջավայրում ապրելու ՄԵՐ իրավունքը >>:
    Աղմուկ բարձրացրած այս թեման լուծման ընթացք ստացավ, երբ շատերը սկսեցին բողոքել երթուղային տաքսիներում ու ավտոբուսներում ծխող վարորդներից: Բացասական պատասխան ստանալուց հետո մնում է միայն ոտքի ելնել…

    Երթը կազմված էր 2 փուլից.
    Առաջին – ֆլեշմոբ փուչիկներով -
    Երեխաները, շրջան կազմելով, հնչեցրին իրենց կոչը, այն է. << Պահպանենք առողջ միջավայրում ապրելու ՄԵՐ իրավունքը >>: Դրան հետևեց փուչիկների բաց թողնելը, որոնք տարբեր կողմեր թռչելով, իրենց հետ տարան իրենց ամրացված կոչերով թղթերը:

    Երկրորդ – բուկլետների, թռուցիկների և կոնֆետների բաժանում -
    Մեր աշխատանքը լուսաբանող լրագրողներին ու անցորդներին բաժանվեցին բուկլետներ, որոնք պարունակում էին.
    1. 1.     Սահմանված օրենք հասարակական վայրերում չծխելու մասին
    2. 2.     Կոչեր
    3. 3.      Աֆորիզմներ առողջության մասին

    Բաժանվեցին թռուցիկներ հետևյալ բովանդակությամբ.
    1. 1.      Մի  ծխեք և մի վնասեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը
    2. 2.      Պահպանեք առողջ միջավայրում ապրելու Ձեր իրավունքը
    3. 3.      Թույլ մի տվեք, որ վարորդը ծխի ու վնասի Ձեր առողջությունը

    Երեխաները այդ պահին ծխող անձանց առաջարկում էին գցել ծխախոտը` դրա դիմաց կոնֆետ ստանալու պայմանով:
     Հետևողական լինելը հաջողության գրավականն է:

    Leave a Reply