Երազանքներին հակառակ

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating


    -     -       Գնում եմ, բայց իմացի՛ր, միշտ հիշելու ես ինձ:
    -  -        Չէ, չեմ հիշի…
    -  -        Բառերումդ չկա այն համոզվածությունը, որ միշտ առկա է:
    -  -        Չէ, ուղղակի դրա մասին մտածելու ժամանակ չունեմ: Հազար ու մի գործ կա անելու ու մտածելու թեմա:
    -  -        Ես չեմ մտնում այդ թեմաների մեջ, ու գիտե՞ս ինչու… Որովետև երբևէ քեզ մտածելու տեղիք չեմ տվել: Միշտ իմացել ես, որ ոչինչ չեմ անի քեզ տհաճություն պատճառելու համար: Եվ ընտ այն  ցավալի փաստի, որ տղաները սկսել են ստուգել դիմացինին, համոզվելու համար նա ճիշտ է, թե` ոչ, դու ինձ ստուգել ես: Գիտես, ատում եմ այդ սովորությունը: Մի՞թե չես փորձում ինձ հավատալ․ փորձիր հավատալ ինձ, ոչ թե քչփչոցներին, որ միշտ կան: Չեմ կարծում, որ, կողքիդ այսքան ժամանակ լինելով, ինչ-որ բան եմ արել, որ վատ զգաս քեզ․ հուսով եմ՝ արդարացրել եմ սպասումներդ:
    -  -        Հա… Ճիշտ ես…
    -  -        Գիտե՞ս՝ ինչու ես այսքան կարճ ու անվստահ պատասխանում… Չես ուզում գնամ…
    -  -        Չեմ ուզում…

    Leave a Reply