դու հեռվից ես հարազատ /մի քիչ Սևակ/

    Author: Զառա Թորգոմյան Genre:
    Rating

    Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
    Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
    Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
    Երբ սիրով եմ անվանել քեզ «իմ հարազատ»:





    ...Մոռացել եմ ամեն բան, ինչ սիրտ է մաշում,
    Ինչ կոպտորեն եղծում է պատկերըդ գերող,
    Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
    Որ մտովին քեզ շոյեմ սիրող ձեռքերով:

    Բայց մոտիկից, ես գիտե՛մ, ո՜ղջը կցնդի,
    Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,-
    Դու հեռվի՜ց ես հարազատ սիրող իմ սրտին,
    Ես պատրաստ եմ լոկ հեռվո՛ւմ ապրել քեզ համար...

    Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ-որ տեղ ինձ մոտ են մաշվում
    Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
    Բայց և գիտեմ... ու հեռվո՛ւմ, հեռվի՜ց եմ հաշվում
    Քեզ վերստի՛ն սիրելի, նորից հարազա՛տ... 


    Բի բուռ տառ՜, մի քիչ Սևակ՜՜...

    Leave a Reply