Իսկ երբ մենք մենակ ենք...

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating


    Իսկ երբ մենք մենակ ենք...
    Ես ու աստղերը...
    Ու ոչ ոք չկա, որ գծի մեր միջև եղած սահմանը...
    Ես նրանց համեմատ այնքա~ն փոքրիկ ու անօգնական եմ, բայց դա չի խանգարում ինձ: Ես այնքան մտքեր ունեմ նրանց հետ կիսելու:
    Երբ իրենց հետ միայնակ եմ մնում` միայն այդ ժամանակ եմ հասկնում, որ կյանքը հավերժական չէ: 
    Ապա նայիր այն աստղին... Նա հիմա ծաղկահասակ է, ամենավառը... Բայց նա չկար, շուտով արդեն կարող ես նրա մասին մոռանալ. մարելու է:
    Իսկ ինչու նրանք ինձ չեն հետևում այնպես, ինչպես ես նրանց...
    Ամպիկները... նրանք կբաժանեն մեզ վաղը, բայց աչքերս փայլեցնում են և այդ ամպիկները` փորձելով աստղեր ծնել:
    Ես սովորական մարդ չեմ, ես սիրում եմ նրանց, միայն նրանց
    Սիրում եմ ամեն գիշեր
    Ինձ խենթ անվանիր, բայց մեկ է` կասեմ... նրանք իմ լավագույն ընկերներն են
    Վստահում եմ ավելի շատ, քան իմ անձնական օրագրին
    Ի տարբերություն տետրիս` նրանք ժամանակ առ ժամանակ ժպտում են ինձ
    Ուզում եմ, որ տեսնեն ինձ
    ԲՈԼՈՐԸ
    Ուզում եմ սպասեն աչքերիս, հայացքիս, մտքերիս
    Ուզում եմ, որ կիսվեն ինձ հետ աշխարհի գաղտնիքներով: Նրանք ամեն ինչ տեսնում են վերևից, իսկ ես տեսնում եմ միայն նրանց... Նայում եմ նրանց դատարկ տուփից` աշխարհից...

    -Վստահիր ու հավատա... Նրանց հետ քեզկարող է  կապել միայն ցանկությունը...


    Leave a Reply