Իսկ նոտաների ելևէջները շարունակվում են...

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating




    Իսկ նոտաների ելևէջները շարունակվում են...
    Մատներդ սովոր են լարերի կոշտությանը, որ հաճախ այնքա՜ն նուրբ մտեր են արտահայտում...
    Մի քանի նոտա վերև ու արդեն գիտակցում ես վերքիդ խորությունը, որ փորձում էիր թաքցնել հանգիստ ու ցածր նոտաների տակ: Նա՝ սրտիցդ պոկելով հնչյունները, այնտեղ հավերժական դատարկություն ու արյունաթոր վերք է թողել:
    Նուրբ, բայց միևնույն ժամանակ հստակ շարժումով մի պահ փորձեցիր կանգնել այն ճանապարհի եզրին, որ տանում է դեպի անիրականը: Ամեն կերպ փորձեցիր դառնալ այն մարդը, ով կկարողանա կյանքը՝ այն անհավերժ, դարձնել երազ, իսկ իրականությունը՝ երկրային դրախտ:
    Մի քանի բառ...
    Մի քանի բառ, որ լսվեցին շուրթերիցդ, որ այսքան ժամանակ լռում էին: Կիսաձայն շշնջացիր, որ դու ճամփորդ ես ուշացած, իսկ քարկոծված ճշմարտությունը ավելի շլացուցիչ է, քան փայփայված, երկրպագուներով շրջապատված հիվանդ սուտը:
    Դու լռեցիր, իսկ նոտաների ելևէջները շարունակվում էին...

    Leave a Reply